Ռեստորանները կրճատել են բյուջեն. երգիչներն Ամանորին «լավ փողեր չեն բռնել»
Երգչուհի Ջուսը չի կիսում կարծիքը, թե Նոր տարվա օրերին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները ռեստորաններում ու ակումբերում «լավ փողեր բռնեցին»: Ավելին, նա նշում է, որ ռեստորանների մեծ մասը կրճատել էր այս տարվա բյուջեն, այդ իսկ պատճառով համերգային ծրագրեր չեղան. «Ռեստորաններն այս տարի սահմանափակվեցին իրենց երաժիշտներով: Լավ փող աշխատեցին այն երգիչներն, ովքեր դեկտեմբերի 31-ին մեկնեցին Մոսկվա, Թբիլիսի: Հայաստանում մնացածները գրեթե համերգներ չունեցան: Իսկ ընդհանուր առմամբ, համերգային ծրագրերը նվազել են և՛ ՀՀ-ում, և՛ արտերկրում. գումարային խնդիրներն ամենուր են»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջուսն, ով շատ գոհ է տարվա մեկնարկից: «Ինձ մոտ ստացվեց. Ամանորին բավականին խիտ գրաֆիկ ունեցա՝ հանդես գալով ռեստորաններում և ակումբներում: Մեկնարկը տրվեց դեկտեմբերի 31-ին՝ 23:30-ին ու շարունակվեց մինչև առավոտ: Ամեն ինչ շատ լավ անցավ, քանի որ ռեստորանի ու ակումբի հանդիսատեսը տարբեր է»,- նշեց երգչուհին: Խոսելով 2018-ի ծրագրերի մասին՝ Ջուսը հայտնեց, որ աշխատանքներ շատ ունի. տարվա ընթացքում համերգներ են նախատեսված Վրաստանում ու Ռուսաստանում, կլինի նաև նոր տեսահոլովակ: |
«Եվրոտեսիլ 2024». առաջին կիսաեզրափակիչ փուլ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
178Երեկ, 23:12Սթիվեն Սիգալը ժամանել է Կրեմլ (տեսանյութ)
339Երեկ, 12:18«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրոտեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
64605.05.2024, 21:18«Դեպարդիեին կարող է 5 տարվա ազատազրկում սպառնալ»․ փաստաբան
45030.04.2024, 11:24«Վաղը տղեդ ասելու ա՝ այ հեր, դու էս ինչ մորթապաշտ *** ես եղել». Գարեգին Բարխուդարյան (լուսանկար)
20730.04.2024, 01:48«Դուք շուն եք, հայրենասերից մինչև շուն մի քայլ ա». Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացմանը պաստառ պարզածներին (տեսանյութ)
19930.04.2024, 00:36