Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

36 կգ ոսկու գործով կալանավորվել է Երևանի դատավորի սանիկը

192
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ., 16:24
36 կգ ոսկու գործով կալանավորվել է Երևանի դատավորի սանիկը

Ապրիլի 13-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել էին 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին, այս մասին գրում է «ԱրմԼուր»-ը՝ հավելելով. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ճամպրուկով տղամարդը, որին իրավապահները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում երթուղայինից իջեցրել էին, Երևան քաղաքի դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի սանիկն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Արշակ Պետրոսյանի սանիկ Արան նրան գեղեցիկ փաթեթավորված տոպրակ էր տվել՝ նշելով, որ իր կինը կգա, կվերցնի: Արդյունքում, իրավապահները օպերատիվ տվյալներ են ունեցել, որ դատավորի մեքենայում հափշտակված իրերից որոշակի մաս է հայտնաբերվել: Ստացվում է, որ սանիկը հափշտակված իրերի մի մասը տվել էր դատավորին, իսկ ահա մի մասն էլ ճամպրուկով տեղափոխում էր այլ վայր, որին ճանապարհին բռնեցին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

36 կգ ոսկու գործով կալանավորվել է Երևանի դատավորի սանիկը