Համաշխարհային բանկի լավատեսական կանխատեսումը 2018-ի համար
Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները բարձրացրել են 2018թ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ 2,9%-ից մինչև 3,1%-ի: Այս մասին ասվում է 2018թ. հունվարի համար ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում, հաղորդում է ТАСС-ը: Զեկույցի հեղինակները նշում են ներդրումների վերականգնումն, արդյունաբերության և առևտրի աճն, ինչպես նաև հումքի գների կարգավորումը: Ընդ որում, փորձագետները նախազգուշացնում են, որ առանց ներդրումների՝ աճը կարող է կարճաժամկետ լինել: «Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի լայնամասշտաբ վերականգնումը հուսադրում է, որ այժմ ինքնագոհության ժամանակը չէ: Մարդկային և ֆիզիկական կապիտալում ներդրումներ կատարելու համար հիանալի հնարավորություն կա»,- զեկույցում մեջբերվում է ՀԲ-ի նախագահ Ջիմ Յոն Քիմի խոսքը: ՀԲ-ն նշում է, որ 2018-ը ճգնաժամից հետո առաջին տարին է, երբ համաշխարհային տնտեսությունը կաշխատի ողջ ուժով, իսկ առկա պաշարները կսպառվեն: Զեկույցում ասվում է, որ 2018թ. Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում աճի տեմպերը 3,7%-ից կնվազեն մինչև 2,9%: Դա, մասնավորապես, կապ ունի նավթի գների նվազեցման և Թուրքիայում տնտեսական աճի դանդաղեցման հետ: Ըստ ՀԲ-ի կանխատեսումների՝ Ռուսաստանում տնտեսական աճը կմնա 2017-ի մակարդակին՝ 1,7%: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36