Ինչ է կատարվում շյուղագործությամբ զբաղվող կնոջ օրգանիզմի հետ
Շյուղագործությունը, որով դարեր շարունակ զբաղվել են մեր տատիկները և որն անուշադրության է մատնվել երիտասարդ սերնդի կողմից, նոր կյանք է առնում՝ շատ շատերի համար դառնալով հոբբի: CraftYarnCouncil հարթակի տվյալներով՝ այսօր շյուղագործությամբ է զբաղվում 25-35 տարեկան կանանց մեկ երրորդը: Այս հոբբին գրավում է նաև տղամարդկանց ու դպրոցականների, անգամ՝ 6-9 տարեկան: Հայտնի սրտաբան Հերբերտ Բենսենը պնդում է, որ պարբերաբար շյուղագործությամբ զբաղվելը համեմատական է մեդիտացիայի կամ յոգայի հետ: Առաջին դժվարությունները հաղթահարելուց հետո շյուղագործությունը կարող է նվազեցնել սրտամկանի կծկումների հաճախականությունը և արյան ճնշումը: Այն նաև նվազեցնում է արյան մեջ կորտիզոլի պարունակությունն՝ այն հասցնելով անվտանգ քանակության: Միայն, ի տարբերություն մեդիտացիայի, շյուղագործությունը նաև նյութական օգուտ է տալիս ու բարձրացնում է մարդու ինքնագնահատականը: Տորոնտոյում աշխատող բժիշկ Կարեն Զիլա Հեյսը մշակել է շյուղագործությամբ զբաղվելու թերապիայի ծրագիր: Այն նաև կոչված է օգնելու ծխելուց հրաժարվել ցանկացողներին ու ծանր հիվանդներին: Իսկ երեխաների մոտ շյուղագործությունը բարելավում է հմտությունները մաթեմատիկական հաշվարկների բնագավառում: Բացի այդ, շյուղագործությունն օգնում է այն մարդկանց, ովքեր սովորություն ունեն անդադար ինչ-որ բան ծամելու, քանի որ ձեռքերն ուղղակի զբաղված են լինում: Տարեց գործողների պարագայում գործելը բարերար ազդեցություն է ունենում արթրիտով հիվանդ մատների հոդերի վրա: Այն նաև օգնում է սննդային խանգարումներից, մասնավորապես՝ նյարդային անորեքսիայից տառապողներին: Անգամ կլինիկական ընկճախտով տառապողների մեծ մասը խոստովանել է, որ շյուղագործությամբ զբաղվելու հետևանքով զգացել է իրեն երջանիկ կամ շատ երջանիկ: Այն նաև կարող է կանխել տարիքային տկարամտությունն ու գլխուղեղի ֆունկցիայի բթացումը: Ընդ որում, պարբերաբար երաժշտություն լսելը կամ կարդալը չի ունենում վերը նշված բարերար ազդեցությունները: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18