Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հր. Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում

359
Ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ., 10:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հր. Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 22-ից Երևան քաղաքի Հր. Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Հր. Քոչար և Վաղարշյան փողոցներում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմերի հատվածներում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 3-րդ երթևեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը և դեպի Վաղարշյան և Հր.Քոչար փողոցներ ձախ շրջադարձերը կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: