Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սեբաստիան Կուրցն՝ աշխարհի ամենաերիտասարդ կանցլեր

1271
Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ., 16:20
Սեբաստիան Կուրցն՝ աշխարհի ամենաերիտասարդ կանցլեր

Ավստրիայի արտաքին գործերի նախկին նախարար, ԵԱՀԿ ներկայիս նախագահ և Ավստրիայի ազգային կուսակցության 31-ամյա ղեկավար Սեբաստիան Կուրցը դարձել է Ավստրիայի կանցլեր: Նա երկրի պատմության ամենաերիտասարդ առաջնորդն է, հայտնում է РИА Новости-ն:
Նա 12 տարվա քաղաքական կարիերա ունի:

Նոր կոալիցիոն կառավարության երդմնատվության արարողությունը տեղի է ունեցել Հոֆբուրգ կայսերական պալատում:

Դեկտեմբերի 15-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը՝ Կուրցի գլխավորությամբ, և Ավստրիայի ազատության կուսակցությունը՝ Հայնց Քրիստիան Շտրահեի գլխավորությամբ, ավարտել են բանակցությունները կառավարության ձևավորման շուրջ: Դեկտեմբերի 16-ին կուսակցությունների ղեկավարները հասարակայնությանն են ներկայացրել նախարարական պաշտոնների թեկնածուներին: