Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Երբ են մեկնարկում դպրոցական արձակուրդները

689
Երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ., 15:45
Երբ են մեկնարկում դպրոցական արձակուրդները

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարնցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, առաջին և երկրորդ դասարանցիների համար՝ 2018թ. հունվարի 21-ը ներառյալ, հայտնում է ԿԳ նախարարությունը: