Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները տեղի կունենան մոտ ապագայում։ Թրամփը չի նշել կոնկրետ ժամկետներ։ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողները հարցրել են եռակողմ հանդիպման մասին, Թրամփը պատասխանել է. «Շատ շուտով»։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ կարծում է, որ և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ցանկանում են համաձայնության գալ»։ Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընդունել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին։ Վերջինն Ուկրաինայի և ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո բերել է կարգավորման առաջարկների փաթեթ։ Փաթեթի բովանդակությունը և թե դրա որ մասերն է հաստատել ռուսական կողմը, չի հրապարակվել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ենթադրել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ Աբու Դաբիում։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես նշել է ԱՄԷ մայրաքաղաքը՝ որպես բանակցությունների հնարավոր վայր։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել հանդիպումները նոյեմբերի 4-ին Ազգային միասնության օրվանից հետո։ |

«Բնական հարստություններն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել փակ դռների հետևում կայացվող որոշումների առարկա»․ Վիկտոր Մնացականյան
12903:06
Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
17100:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
181Երեկ, 21:36
«Ինչո՞ւ են ապրում փողոցում, գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության»․ Սևակ Հակոբյան
188Երեկ, 17:30
«Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը»․ Արմեն Հովասափյան
189Երեկ, 17:18
«Մենք գժվում ենք ձեր համար․ կներեք շորերիս համար»․ քաղաքացին՝ վարչապետին
214Երեկ, 16:36
