«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
![]() Հոկտեմբերի 11-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սկսվեց «էներգետիկ զինադադար», որը համաձայնեցվել էր երկու կողմերի կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում: «Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ։ Երկու կողմերն էլ համաձայնության են եկել։ Մի՛ խախտեք այն։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։ Նա չի նշել, թե երբ են Կիևն ու Մոսկվան համաձայնության եկել այս հարցի շուրջ։ Ի դեպ, 2026 թվականի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը, իբր, համաձայնել են դադարեցնել միմյանց էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։ «Ուկրաինան համաձայնել է չհարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին։ Ռուսաստանը համաձայնել է նույնը անել։ Դիզելային վառելիքի համաշխարհային գների աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով, այլ ոչ թե Իրանով», - սեպտեմբերին գրել է Թրամփը թվիթերում։ Սակայն, ինչպես հայտնի է, էներգետիկ զինադադար չի կնքվել։ |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
