«Իրանն առաջարկում է «ԱՊՀ+1» ձևաչափ ստեղծել»․ Փեզեշքիան
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի հետ կազմակերպության համագործակցությունը զարգացնելու համար: Նրա խոսքով՝ Իրանն իրեն դիտարկում է որպես տարածաշրջանի փոխկապակցված աշխարհագրության բնական մաս, և այդ կապն ունի ոչ միայն աշխարհագրական բնույթ, այլև արմատավորված է պատմության, մշակույթի և ժողովուրդների միջև շփումների մեջ: Նա հավելել է, որ այս ձևաչափը թույլ կտա զարգացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարանցումը, էներգետիկան, առևտուրը, օգտակար հանածոների արդյունահանումը, ներդրումները, տեխնոլոգիաները, ջրային ռեսուրսները և շրջակա միջավայրի պաշտպանությունը, զբոսաշրջությունը, ինչպես նաև գիտական ու մշակութային կապերը։ «Այսօր տարածաշրջանը, առավել քան երբևէ, իրական բազմակողմ համագործակցության կարիք ունի։ Այս կարևոր և ռազմավարական տարածաշրջանի երկրները պետք է առանցքային դերակատարներ լինեն բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում»,- հայտարարել է Իրանի նախագահը։ |

«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան
6100:36
ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
9200:07
«ԱԺ-ն «քուչի» հետ շփոթած պատգամավորի աշխատավարձը շուրջ 600 հազար դրամ է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
89Երեկ, 23:54
«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
81Երեկ, 23:00
«Այս ֆորմատն իմաստ ունի միայն ձեր ստերը ցույց տալու համար»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
84Երեկ, 22:42
«Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
59Երեկ, 22:30
