«Միջազգային իրավունքն ու միջազգային դատարանների որոշումները կորցրել են իրենց ուժը»․ Էրդողան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միջազգային ժամանակակից համակարգը լեգիտիմության և վստահության խոր ճգնաժամ է ապրում։ «Միջազգային իրավունքը գործնականում կասեցված է։ Միջազգային համաձայնագրերը, կարելի է ասել, կորցրել են իրենց ուժը։ Միջազգային դատարանների որոշումները նույնպես պատշաճ կերպով չեն կատարվում»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Արդարադատության միջազգային գագաթնաժողովում։ Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ կանոնների և սկզբունքների վրա հիմնված միջազգային համակարգի գլխավոր խնդիրը գլոբալ խաղաղության և անվտանգության ապահովումն է։ Սակայն այդ նպատակին հնարավոր չէ հասնել առանց արդարության։ Նա ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ի կառուցվածքի վրա՝ նշելով, որ ավելի քան 190 պետությունների դիրքորոշումն իրականում կախված է Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամների որոշումներից։ |

«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
122:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
021:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
6518:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
10517:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
13817:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
12017:30
