Ուկրաինան կշարունակի իր շարժումը դեպի ԵՄ. Հունգարիան հանել է իր վետոն ևս երկու կլաստերի նկատմամբ
![]() Հունգարիան համաձայնել է Ուկրաինայի և Եվրոմիության միջև բանակցություններ սկսել երկու կլաստերների՝ «Ներքին շուկա» և «Մրցունակություն և ներառական աճ» թեմաներով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Հունգարիան համաձայնել է ապաարգելափակել կլաստերները ԵՄ կառավարությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի (COREPER) նիստի ժամանակ։ Բուդապեշտի որոշումը հնարավոր է դարձել Կիևի կողմից ազգային համայնքների կրթական իրավունքների հարցը լուծելու քայլերի շնորհիվ։ Մասնավորապես, Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է այդ իրավունքների կարգավորմանն ուղղված օրինագիծ, և համապատասխան խորհրդարանական հանձնաժողովն այն արդեն հաստատել է։ «Ուկրաինան և Հունգարիան քայլեր են ձեռնարկում միմյանց ընդառաջ և միասին շարժվում են դեպի եվրոպական միասնություն»,- ասել է Սիբիհան՝ նաև շնորհակալություն հայտնելով Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանին համագործակցության համար։ Հունգարիան պատրաստ է ամբողջությամբ վերացնել վետոն, այն բանից հետո, երբ Գերագույն ռադան ընդունեց օրենք, որը երաշխավորում է Անդրկարպատիայում հունգարական փոքրամասնության կրթական և մշակութային իրավունքները։ Հունգարիայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները վատթարացել են Վիկտոր Օրբանի օրոք, որի կառավարությունը բազմիցս բախվել է Կիևի հետ և խոչընդոտել նրա անդամակցությանը ԵՄ-ին: Ապրիլին ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, մայիսին պաշտոնը ստանձնած Փեթեր Մագյարը խոստացել է ավելի պրագմատիկ մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի նկատմամբ: Հունիսին նա հաստատել է բանակցային երկու գլուխների բացումը, այն բանից հետո, երբ Կիևն ընդունել է ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ 11 կետից բաղկացած գործողությունների ծրագիր: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
