Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
![]() Հռոմի համալսարանի իտալացի հնագետները և նրանց գործընկերները հայտնաբերել են մ.թ.ա. VII դարի վերջին ժամանակաշրջանին թվագրվող էտրուսկյան ազնվականության մոնումենտալ դամբարան։ «Քարե խցի դամբարան» անվանումը ստացած դամբարանը հայտնաբերվել է 2026 թվականի պեղումների ընթացքում՝ Պոլլեդրարայի նեկրոպոլում, հնագույն Վուլչի քաղաքի տարածքում։ Էտրուսկները հին ժողովուրդ էին, որոնք բնակվում էին Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում՝ մինչև Հռոմի վերելքը։ Նրանք հայտնի էին իրենց արվեստով, զարգացած ծովագնացությամբ և ակտիվ առևտրով։ Հայտնագործության մասին հայտնում է Archaeology News-ը։ Դամբարանը գտնվում է Գսելլա դամբանաբլրի շրջանաձև պարսպապատ տարածքի ներսում, որը հայտնաբերվել էր դեռևս 1889 թվականին։ Չնայած XX դարում գերեզմանաթումբը թալանելու գանձագողերի փորձերին՝ փլուզված ծածկը պահպանել է արտեֆակտները։ Գլխավոր խցի պատերը կառուցված են հրաբխային տուֆի խոշոր բլոկներից։ Երեք սենյակներում գիտնականները հայտնաբերել են ատտիկական և կորնթոսյան խեցեղեն, կառքի մասեր, զենքեր, երկաթե շամփուրներ և ոսկե թիթեղներ։ Հետազոտողները գտել են նաև փորագրված ոսկորներ, հագուստի պարագաներ և հազվագյուտ կանացի կոշիկներ։ Կողային խցերում հայտնաբերվել են բրոնզե եռոտանի և ալաբաստրե ճրագ, որը բերվել է Հռոդոս կղզուց կամ եգիպտական Նավկրատիսից։ Մյուս գտածոների թվում է Պոլլեդրարայի տեղական ոճով պատրաստված եզակի թաղման սպասքը՝ խնջույքների համար։ Այն ներառում է բազմագույն սափորներ և իոնիական ոճի մեծ բազմագույն գավաթ։ Այս առարկաները վկայում են տեղի արիստոկրատիայի հարստության, խնջույքների մասշտաբների և նուրբ ճաշակի մասին։
|

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
17521.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
68120.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
36420.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
43118.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
47617.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
96317.10.2026, 00:30
