Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
![]() Միջերկրական ծովի հատակին հայտնաբերել են «կամուրջ», որը 13 հազար տարի առաջ միացրել է Սիցիլիան և Մալթան։ Հայտնագործությունն արել է BRIDGES գիտարշավախումբը։ Այս մասին հայտնել է Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի (CNR) մամուլի ծառայությունը։ Այսօր Սիցիլիան և Մալթան միմյանցից բաժանում է ավելի քան 90 կմ ջրային տարածք, սակայն միշտ չէ, որ այդպես է եղել։ Վերջին սառցե դարաշրջանի ընթացքում ծովի մակարդակը ներկա մակարդակից մոտ 130 մետրով ցածր է եղել։ Այնտեղ, որտեղ այսօր ալիքներ են ծփում, ժամանակին ցամաք էր ձգվում՝ միջանցք, որը միացնում էր երկու կղզիները։ Ըստ գիտական ամենատարածված վերակազմությունների՝ այդ ցամաքային «կամուրջը» վերջնականապես ջրի տակ է անցել մոտ 13 հազար տարի առաջ։ Դա տեղի է ունեցել մի քանի հազար տարվա ընթացքում, որի հետևանքով ծովը ամբողջությամբ փոխել է տարածաշրջանի ափագիծը։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
41008.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
40208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
20806.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
42702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
42801.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21721.10.2026, 22:30
