ԱՄՆ-ում ԱԲ նախարարություն ստեղծելու մասին օրինագիծ է մշակվել
![]() ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը և Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեգ Քասարն այսօր կներկայացնեն օրինագիծ, որի նպատակն է կարգավորել արհեստական բանականության ոլորտում հետագա աշխատանքը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է ստեղծել արհեստական բանականության նախարարություն, ինչպես նաև արգելել «արհեստական գերբանականության» ստեղծումը։ AP-ն, որը ծանոթացել է օրինագծի տեքստին, հայտնում է, որ փաստաթուղթը նաև նախատեսում է դադարեցնել արհեստական բանականության ամենաառաջադեմ համակարգերի մշակումը, քանի դեռ նորաստեղծ գերատեսչությունը՝ ԱԲ նախարարությունը, դաշնային մակարդակով անվտանգության ապահովման կանոններ չի սահմանել։ Լրատվամիջոցը նշում է, որ արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ աջակցել են այս նախաձեռնությանը։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
