«Կդիմեմ, որ սպառնալիքների մասով իրավապահները զբաղվեն»․ Էդգար Ղազարյան
![]() «Ես որևէ մեկին, այդ թվում Սասուն Միքայելյանին չեմ վիրավորել և զարմացած եմ, որ 2 բարձրագույն կրթություն ունեցողը կարող է իրեն այդպես պահել։ Նրա այսօրվա հոգեվիճակը պայմանավորված է իր կարգավիճակով և ես միայն կարող եմ կարեկցել այդ վիճակի համար, բայց չեմ էլ կարեկցում»,- Yerevan Tribune-ի եթերում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ նիստում արած հայտարարությանը։ «Սպառնալիքների մասով կարծում եմ իրավապահները կզբաղվեն, ես կդիմեմ։ Ինքը սովորական գործիչ չի, ԵԿՄ վարչության նախագահն է, իսկ ԵԿՄ-ն հիմա ռազմականացված կազմակերպություն է, հետևաբար նրա սպառնալիքները՝ առավել ևս դաժան հետևանքների վերաբերյալ, կարծում եմ՝ բավականաչափ իրական կարող են լինել։ Ուզում եմ հիշեցնել, որ կարծեմ 2008թ․ նրա տարածքներից մեկի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ ապօրինի զենք և ռազմամթերք, և այդ ամենի համադրությունը կարծում եմ, որ ավելի իրական է դարձնում սպառնալիքները, և իրավապահները պետք ա հիմիկվանից իրեն վերցնեն հսկողության տակ»,- շարունակել է ընդդիմադիր գործիչը։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
