Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան

163
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ., 16:48
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում:
Իմ պահանջը պարզ է․ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ Գանձասարը հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգություն է, և արձագանքեն դրա ինքնության խեղաթյուրմանը։
Ես նաև կարծում եմ, որ Ադրբեջանը նման քայլերով ոչ միայն պատմությունն է վերաշարադրում, այլ ստեղծում է իր հետագա քաղաքական պահանջների համար անհրաժեշտ հիմքը։ Այդ պատճառով Հայաստանը պետք է ոչ միայն արձագանքի դիվանագիտական հարթակներում, այլև ամրապնդի սեփական անվտանգությունը, բանակը և պաշտպանունակությունը»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան