«Հայ-ռուսական հարաբերությունները այնքան շատ ու տարօրինակ զուգահեռներ ունեն իսրայելա-պարսկական հարաբերությունների հետ». Արթուր Դանիելյան
53
Այսօր, 12:12
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ-ռուսական հարաբերությունները էնքան շատ ու էնքան տարօրինակ զուգահեռներ ունեն Իսրայելա-պարսկական հարաբերությունների հետ... Երբ նախագծվում էր Ադրբեջանից դեպի Եվրոպա գնացող գազամուղը, դրա նախնական անվանումը Նաբուկո էր: Նաբուկկոն Բաբելոնի Նաբուգոդոնասոր երկրորդի իտալական անունն է, որը հայտնի է դարձել Ջուզեպպե Վերդիի համանուն օպերայի շնորհիվ (Վերդին սիրում էր պատմական էքսկուրսներ, նա Տիգրան Մեծին առնչվող 17 առանձին գործեր ունի): Վերդիի օպերայում Նաբուկկոն գրավում է Հուդեան, գերի վերցնում ողջ հրեական էլիտան և տանում Բաբելոն, սակայն տարիներ անց ապաշխարում է, ընդունում հրեաների աստծուն և կրոնափոխվում՝ դառնալով այդ ժողովրդի ազատության խորհրդանիշը: Բայց իրականության հետ սա որևէ կապ չունի: Իրականում Նաբուկկոն երբեք չի ապաշխարել, իսկ հրեաներին ազատագրել է պարսից թագավոր Կյուրոսը, երբ գրավել է Բաբելոնը: Գրավելով Բաբելոնը՝ նա ազատություն է շնորհել այնտեղ գերեվարված բոլոր ժողովուրդներին և իր՝ մարդու անքակտելի իրավունքներն արձանագրող գաղափարախոսության շրջանակներում բոլոր ազգերին հավասար իրավունքներ է շնորհում՝ անկախ նրանց էթնիկ ու կրոնական ծագման: Ավելին, նա խոստանում է պաշտպանել բոլոր ազգերին և կրոնական հոսքերին և այդ խոստման համատեքստում երդվում է, որ կֆինանսավորի հրեաների տաճարի վերակառուցումը: Տաճար, որը քանդել էր հենց Նաբուկկոն: Խոստացածին պես՝ սկզբից Կյուրոսը, իսկ հետո Դարեհը ֆինասավորում են հրեաների տաճարի կառուցումը Երուսաղեմում: Պարսիկները փաստացի տեր են կանգնում այդ ցեղի նորաստեղծ պետականությանը՝ աստիճանաբար դարձնելով Հուդեան անկախ պետություն, որն ուներ սեփական իշխանություն: Պարսիկների հիմնական մրցակից հույները, որ մեղմ ասած երբեք հրապուրված չեն եղել մարդու իրավունքներով, իսկ դեմոկրատիան շատ յուրովի էին պատկերացնում, հետագայում գրավում են Հուդեան: Հույներին հետո փոխարինում են Հռոմեացիք: Այս ամենը տեղի է ունենում հրեաների գործուն աջակցության շնորհիվ: Դրա ամենավառ խորհդրանիշը ավետարանից հայտնի Հերովդեսն էր, որին իշանության էին բերել Հռոմեացիք և պահում էին որպես օկուպացիոն վարչակազմի տեղական ղեկավար: Հերովդեսը գալիս է իշխանության բառացիորեն հռոմեական սվինների վրա, երբ ներքին խժդժություն առաջացնելով, գահնկեց է անում պարթևների աջակցությունը վայելող Անտիգոնոսին: Սրանից 40 տարի անց պարթևները մոգ են ուղարկում Երուսաղեմ, ով հայտնում է, որ Բեթղեհեմում նոր արաքա է ծնվել: Հերովդեսն այս լուրն իմաալով՝ հրամայում է սպանել Բեթղեհեմի երկու տարին չբոլորած բոլոր մանուկներին: Ինչպես ցույց տվեց պատմությունը, այդ մանկասպանությունը Հերովդեսին չօգնեց: Չօգնեց նաև այդ մանուկին՝ Հիսուսին ծնվելուց 33 տարի անց խաչելը: Հիսուսին խաչելուց 30 տարի անց հրեաները սպանում են իր եղբորը՝ Հակոբին: Սրա արդյունքում քաղաքացիական պատերազմ է սկսվում որի արդյունքում տաճարը նորից քանդվում է, իսկ այդ ցեղը նորից աքսորվում հենց այն հռոմեացիքի կողմից, ովքեր «լվացվեցին» Հիսուսին դատելիս: Հուդեան սեփական փողերով ստեղծելուց 500 տարի անց պարսիկները, այս անգամ միջնորդավորված, քանդում են, իրենց իսկ ստեղծած և հրեաներին նվիրած, երկիրը: Իսկ հրեաները մինչև հիմա ատում են իրենց ազատություն և պետություն նվիրած պարսիկներին, փառաբանում են իրենց գերեվարած Նաբուկկոյին ու ամեն աստծո օր իրենց աղոթքներում անիծում «նազարեթից եկած կախարդին» և իր բոլոր հետևորդներին՝ քրիստոնյաներին: Իմիջիայլոց, պարսիկների սարքած Երկորդ տաճարի առաջին քրմապետի անունը նույնպես Հիսուս էր (եբրայերեն Եշուա): Հ.Գ. Արցախը մեր երկրորդ տաճարն էր, գոյությունը պահպանելու մեր երկրորդ շանսը...»: