«Եվրոպայում հրդեհների և ծայրահեղ շոգի հետևանքով վնասը գերազանցել է 3 մլրդ եվրոն»․ #FT
![]() Եվրոպական երկրներում անտառային հրդեհների և ծայրահեղ շոգի հետևանքով առաջացած տնտեսական վնասները գերազանցել են 3 միլիարդ եվրոն, գրում է Financial Times-ը՝ սեփական վերլուծության հիման վրա։ Լրատվամիջոցի գնահատմամբ՝ հրդեհավտանգ սեզոնի առաջին երկու ամիսներին այրվել է գրեթե 0,5 միլիոն հեկտար տարածք, ինչը միայն եվրոգոտու առավել տուժած հինգ երկրներին պատճառել է 3,1 միլիարդ եվրոյի վնաս։ Թերթը նաև նշում է, որ տնտեսական կորուստների իրական չափը դեռևս ամբողջությամբ պարզ չէ, քանի որ անշարժ գույքի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին հասցված վնասների գնահատումը շարունակվում է։ ԵՄ կլիմայի փոփոխության ծառայության՝ «Copernicus»-ի տվյալներով՝ այս տարվա հունիսը Արևմտյան Եվրոպայում դարձել է օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգը։ Տարածաշրջանում օդի միջին ջերմաստիճանը հասել էր 20,74°C-ի։ Ամռան առաջին երկու ամիսներին անտառային հրդեհներից ամենաշատը տուժել են Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Ռումինիան։ |

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
405Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
288Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
159Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
39426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
20024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
18823.10.2026, 15:00
