Երևան`   +38 °C
Այսօր`   Կիրակի, 02 օգոստոսի, 2026 թ.

«Չեմ հասկանում նորաթուխ երեսփոխանների հավակնոտ կեցվածքը»․ Մարգարիտ Եսայան

78
Այսօր, 14:06
«Չեմ հասկանում նորաթուխ երեսփոխանների հավակնոտ կեցվածքը»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվս մեկ պտույտ երկրում, երկրի շուրջ,
ՀՀ խորհրդարանում, խորհրդարանի շուրջ։
Մինչ դիմավորում և հարցեր են հղվում նոր երեսփոխաններին, անցավ ութը տարի, արդեն թվով երրորդ գումարման խորհրդարանն է՝ իշխանազավթումից հետո։
Ե՞վ, և՝ ոչինչ, նիստերի դահլիճ, «կաստում-շալվար», ֆենած մազեր, բիֆերոպլաստիկայի վերջին ճիչեր, լրագրողների նույն հարցերը, թե ով որտեղ էր իր նախորդ կյանքում, ով ում սիրելին էր, ով ում քիփն էր, ով ինչ էր խոստացել ու չարեց։
Ի՞նչու չարեց՝ հերն էլ անիծած։
Կարևորը՝ հարցերը տվեցին, կգնան՝ նյութ կունենան։
Լրագրողի աշխատանքն էս ամբողջ շրջապտույտի մեջ ամենից դժվարն ու անշնորհակալն է։ Ես հասկանում եմ իրենց։
Չեմ հասկանում նորաթուխ երեսփոխանների հավակնոտ կեցվածքը։ Բոլորի համար այլևս կա մեկ ճանապարհ՝ «քար ա, մանրից կրում ենք»։
Դե, մարդիկ ստացել են քվե, ստացել են, ինչքան թույլ են տվել, որ ստանան։ Իսկ ի՞նչ անեն, ո՞նց անեն։ Փորձենք չմեղադրել, դատավորը մենք չենք, ես չեմ։ Երևի մի լավ բան գիտեն, որ մենք, հասարակ մահկանացուներս չգիտենք։
Խոսքս բոլորի մասին է, որն այդպես էլ չդարձավ ամբողջ։
Կաշխատեն ըստ ստացած քվեի, ավելին չսպասեք։
Ակամա հիշեցի լուսահոգի Գալուստ Սահակյանի թևավոր դարձած խոսքերից՝ «Մենք տեսել ենք ձեր մերկությունը և չենք գայթակղվել»։ «Մերկ» ժամանակ ինչ եք արել, որ հագած-կապած ինչ անեք։
Բայց ավելի տիպական է, թերևս՝ «Մանուկները պարտավոր են մեծանալ»-ը։
Տեսնենք․․․ Հուսանք․․․ Միամտորեն՝ հավատանք․․․
Շնորհավորանքի խոսք չունեմ, ոչ մեկին չունեմ ասելիք։
Երկիրը դեռ զավթված է, քաղբանտարկյալները շատ են ու շատանում են, Բաքվում հայ գերիներին են տանջում, իբր՝ «դատում» համակարգերը քանդվում են, տեղը դրվողը չգիտես ինչ է։
Արցախը մնաց հեռվում։
Տղերքը չկան։
Հայրենիքի սահմանները կտրատվում, նեղանում, հանձնվում են լուռ ու ծածուկ։
Ունեցվածքի վերաբաշխում է գնում կոպիտ, հակաօրինական, բոլշևիկյան ձևերով։
Գյուղատնտեսության, արտադրողի հերն են անիծում։
Ցեղասպանության ուրացման գործընթացն է առաջ տարվում։
Անկախության Հռչակագիր են դարձնելու ոչինչ։
Չշարունակեմ։
Իսկ մնացածում, ամեն ինչ Ok է։ Ինչն էլ լավ չէ, միայն իմ նմաններին է թվում, վարդագույն ակնոց այդպես էլ չուզեցի, չկար, պահանջարկը խիստ մեծ էր։
Թքած․․․ Շարունակեք ժպտալ․․․»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան