ՌԴ Պետդուման նշել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման դեպքում Հայաստանի համար հավանական ռիսկերը
![]() 102-րդ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը Շիրակից կարող է խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը և սպառնալ Հայաստանի սեփական անվտանգությանը։ Այս կարծիքը հայտնել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը «Լենտա»-ին տված մեկնաբանության մեջ։ Խորհրդարանականն ընդգծել է, որ Անդրկովկասյան հանրապետության անվտանգությունը փխրուն է, մասամբ՝ հարևան Թուրքիայի հետ չլուծված խնդիրների պատճառով։ Կոլեսնիկի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի նման քայլերի ռազմավարական ռիսկերը և խուսափի պաշտպանական հարցերում քաղաքական մանևրներից։ Նա նաև նշել է, որ ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայումը կարգավորվում է երկարաժամկետ երկկողմ համաձայնագրով, ուստի վերջնական որոշումը կայացնում է Ռուսաստանի ղեկավարությունը։ Մեկնաբանության պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունն էր, որ Երևանը չի առարկի բազայի փակմանը, եթե Մոսկվան նման որոշում կայացնի։ Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կոնտինգենտը Շիրակից դուրս բերելու իր պատրաստակամության մասին, եթե ՀՀ իշխանությունները դրա ներկայությունը համարեն անտեղի։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
