«Մենք չենք սկսել պատերազմը, բայց այն կավարտվի մեր հաղթանակով». Պուտին
![]() Ռուսաստանը «չի սկսել պատերազմը» Ուկրաինայում, այլ պարզապես արձագանքել է Ուկրաինայի կառավարության կողմից սանձազերծված «ռազմական գործողություններին», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ռազմածովային անձնակազմի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Արևմուտքն «աջակցել է Կիևի ազգայնական գործողություններին», ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ կասկած չունի, որ «Հատուկ ռազմական գործողությունը» (ինչպես Ռուսաստանի իշխանությունները անվանում են Ուկրաինայի դեմ պատերազմը-խմբ.) կավարտվի Ռուսաստանի հաղթանակով։ «Այդպես էլ կլինի, դրանում կասկած չկա։ Ես ոչ մի կասկած չունեմ», - ասել է Պուտինը։ Նա նաև վստահություն հայտնեց, որ Ուկրաինան վաղ թե ուշ կկորցնի իր արևմտյան հողերը. «Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այս արևմտյան հողերը՝ այն, ինչ պատկանում էր Լեհաստանին, այն, ինչ պատկանում էր Հունգարիային, այն, ինչ պատկանում էր Ռումինիային՝ վաղ թե ուշ, ոչ թե վաղը, գուցե վաղը չէ մյուս օրը, մեկ տարի, երկու, 10, 15, բայց պատմականորեն ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության միայն մեկ երաշխավոր կար՝ Ռուսաստանը»,- Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։ Պուտինը նշել է, որ իրեն «տրամադրվում է ամբողջ տեղեկատվությունը» «ՀՌԳ»-ի ընթացքի մասին։ Նախագահը խոստովանել է, որ երբեմն հետևում է բլոգերներին Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ։ Սակայն նա ասել է, որ «սոցիալական ցանցերում հրապարակվում է մեծ քանակությամբ տեղեկատվական աղբ», որը կարող է մոլորեցնել անտեղյակ ընթերցողին։ |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45018.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99017.10.2026, 00:30
