ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չեղյալ է հայտարարել իրանական նավթի հետ գործարքների լիցենզիան
![]() ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը որոշել է չեղյալ հայտարարել իրանական նավթի հետ գործարքներ կատարելու թույլտվության լիցենզիան։ Նոր գործարքներն արգելված են հուլիսի 7-ից։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը տրամադրել է ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է իրանական նավթի արտադրությունը, վաճառքը, մատակարարումը և բեռնաթափումը մինչև օգոստոսի 21-ը։ Երկու շաբաթ անց գործակալությունը անհայտ պատճառով չեղյալ է հայտարարել լիցենզիան։ Իրանական նավթ արտահանելու թույլտվությունը ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի դրույթներից մեկն էր։ Երկրները այն ստորագրել են հունիսի 18-ին։ Վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռևս չեն կայացել։ |

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
405Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
288Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
159Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
39426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
20024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
18823.10.2026, 15:00
