Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
302
Շաբաթ, 04 հուլիսի, 2026 թ., 16:12
![]() Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղ ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու՝ դանակահարված վիճակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են թե որտեղ են նրանք դանակահարվել։ |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
