«Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում». Ալիև
![]() Ադրբեջանը Եվրոմիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում։ Նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Այսօր ԵՄ տասն անդամ պետություններ գազ են ներմուծում Ադրբեջանից, և կա այդ աշխարհագրությունն ընդլայնելու ներուժ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։ Այսօր էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության կարևոր գործոն է, ասել է Իլհամ Ալիևը։ «Ադրբեջանը զգալի քաղաքական և դիվանագիտական ջանքեր է գործադրել և զգալի ֆինանսական միջոցներ է ներդրել իր նավթի և գազի պաշարները Եվրոպա տեղափոխելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Հարավային գազային միջանցքը մեր համատեղ ջանքերի արժանի օրինակ է», - նշել է պետության ղեկավարը։ Իլհամ Ալիևի խոսքով, Ադրբեջանով անցնող բեռների ծավալները ներկայումս աճում են բոլոր ուղղություններով։ «Մենք զգալի ներդրումներ ենք կատարել տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերում՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ հարևան երկրներում, և այս աշխատանքը շարունակվում է»,- ընդգծել է պետության ղեկավարը։ |

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
405Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
288Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
159Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
39426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
20024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
18823.10.2026, 15:00
