Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 հունիսի, 2026 թ.

«Ակնհայտ է, որ այս ընտրությունները չեն արտահայտում մեր հանրության կամքը»․ Դավիթ Մանուկյան

90
Այսօր, 19:30
«Ակնհայտ է, որ այս ընտրությունները չեն արտահայտում մեր հանրության կամքը»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շնորհակալություն եմ հայտնում «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած մեր հարյուր հազարավոր քաղաքացիներին:
Սիրելի՛ թալինցիներ, շնորհակալ եմ ձեզ 3139 վստահության քվեի համար։ Ես լավ գիտեմ, թե ինչպիսի ստոր քայլերի են դիմել իշխանությունները ձեր քվեները տանելու համար։ Դուք արժանապատիվ և ուժեղ մարդիկ եք։
Ակնհայտ է, որ այս ընտրությունները չեն արտահայտում մեր հանրության կամքը։ Դրանք անցել են համատարած ընտրախախտումներով, կեղծիքներով, ընտրողների կամքին բռնանալով և ընտրակաշառքներով։ Փաշինյանի իշխանությունը ունի խորը լեգիտիմության խնդիր։
Հայաստանում առկա ճգնաժամը, որը սկսվել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո, չի հաղթահարվում։ Հասարակության մեջ առկա ատելության մթնոլորտն ավելի է խորանում։ Պառակտված հասարակությունը չի կարողանալու դիմակայել այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է մեր երկիրը։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան