«Երևանը փորձում է ռուս-հայկական ճգնաժամի կարգավորման ուղիներ գտնել»․ #Ведомости
![]() Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ ժամանել էր Երևան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար։ Քննարկվել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև հետխորհրդային հանրապետության և ԵՄ միջև քաղաքական համագործակցության խորացման հետ կապված հարցեր, գրում է Ведомости-ն։ Հարավային Կովկաս այցերի միջոցով եվրոպացի քաղաքական գործիչները փորձում են Ռուսաստանի կյանքը «օտար ձեռքերով» բարդացնել, համոզված է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։ Բրյուսելը դա փորձում է իրականացնել, այդ թվում՝ հաշտեցնելով Հայաստանն ու Ադրբեջանը՝ ինչպես կարծում են եվրոպացիները՝ Մոսկվային հակադրվելու նպատակով։ «ԵՄ-ն փորձել է ռուսներին վնասելու բոլոր եղանակները, և դրանցից ոչ մեկը դեռ չի հասել իր նպատակին, ուստի հիմա նրանք փորձում են շահագործել երկրորդական հարցեր, օրինակ՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը»,- ասել է փորձագետը։ Սիլաևի կարծիքով՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ն կամ Թուրքիան չեն կարող դառնալ հայկական ապրանքների իրացման հիմնական այլընտրանքային շուկաներ։ Մի կողմից՝ հայկական ապրանքների տեսականին առավելապես հետաքրքրում է ռուս սպառողներին։ Մյուս կողմից՝ եվրոպացիների կողմից հատկացված օգնության գումարն ակնհայտորեն բավարար չէ հայկական արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման համար, և դրա մեծ մասը, ըստ քաղաքագետի, կարող է ծախսվել ոչ նպատակային ձևով։ «Հասկանալով դա՝ Երևանն այսօր փորձում է գտնել ռուս-հայկական ճգնաժամի կարգավորման ուղիներ։ Սակայն այս խնդիրը դուրս է գալիս պարզապես առևտրային վեճի շրջանակներից։ Ավելի վաղ հայկական ղեկավարությունը մեծ նշանակություն չէր տալիս այս հակամարտությանը՝ ենթադրելով, որ այն առաջացել է վերջին խորհրդարանական ընտրությունների հետևանքով»,- նշել է փորձագետը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
