«Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր». ՔԿ
![]() ՀՀՔԿ-ն հայտնում է. « ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների, այդ թվում՝ իրականացված խուզարկությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալու և ստանալու բազմաթիվ դեպքեր, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք ստանալը) և 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը): Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ: Քննիչի հանձնարարությամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ընտրակաշառք ստանալու կասկածանքով վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 40-ից ավելի անձ: Ձեռնարկվում են քննչական և այլ վարութային գործողություններ ընտրակաշառք ստացած մյուս անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Snob»-ի տնօրեն Մարինա Գևորգյանը հայտնվել է «Ռուսաստանի 1000 լավագույն մենեջերներ»-ի ցանկում
5619:54
Ջավախահայերը Նիկոլ Փաշինյանից պահանջում են ներողություն խնդրել Աժ ամբիոնից
8819:36
Մեկնարկել է «Մտորումներ «Թրիփփ»-ի մասին» աշխատաժողովը (տեսանյութ)
7519:18
«Զավթողական ծրագրի քարոզիչները հայտարարում են, թե հայ հանրությունը պատրաստ չէ խաղաղության». Տաթևիկ Հայրապետյան
6919:00
«Եվրոպային կարտոֆիլի պակաս է սպառնում»․ #FT
13918:18
Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով
8917:54
