Ողբերգական ավտովթար՝ Ապարան-Քուչակ ճանապարհին
![]() Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։15-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 71 կմ հատվածում, Ապարան-Քուչակ հատվածում բախվել են «Nissan Teana» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում, «Volkswagen»-ն էլ բախվել է ծառին։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Nissan»-ի վարորդն ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
