Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում
![]() Մայիսի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Արգավանդի խճուղու «Կալիֆորնիա» գիշերային ակումբում քաղաքացի են ծեծում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը ժամը 06։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վահան Թ-ն իր ընկերների հետ միասին գտնվելով «Կալիֆորնիա» գիշերային ակումբում նկարահանելու հարցի շուրջ խոսակցություն են ունեցել նույն ակումբի բարմեն Երևանի բնակիչ 32-ամյա Մելքոն Մ-ի հետ, որից հետո խոսակցությունը շարունակելու նպատակով վերջինիս հրավիրել են դուրս, որտեղ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Մելքոն Մ-ի մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև տեղափոխել են ակումբի ներսի հատված, որտեղ շարունակել են նույն վարքագիծը, հնչեցրել են հայհոյանքներ և հարվածներ են հասցրել բարմենին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Վահան Թ-ին հայտնաբերելու, դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
