Կրшկոցներ Էջմիածնում՝ աղջկա պատճառով․ նոր մանրամասներ
![]() Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում ստացած կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 15-ամյա Ս. Պ.-ն է։ Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10:20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում հաշվառված 18-ամյա Հապետ Գ.-ի, 18-ամյա Նարեկ Հ.-ի և հիվանդանոց տեղափոխված 15-ամյա Ս. Պ.-ի միջև, որի ընթացքում վիճաբանության մյուս կողմի մասնակիցներից՝ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Սուրեն Դ.-ն, իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել Ս. Պ.-ի մարմնի տարբեր մասերին։ Վիճաբանության ժամանակ Հապետ Գ.-ն իր մոտ պահվող մեկնարկային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։ Ոստիկանները հայտնաբերել են նշված անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի տղան է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով, ում նույնպես իրավապահները հայտնաբերել են։
|

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
