Կրակոցներ Երևանում․ կրակողը, տեսնելով, որ վրիպել է, «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել իր զոհին
![]() Բացահայտվել է օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ անձն իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո, տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել է զոհին, ապա վրաերթի ենթարկել։ Եվ տեսնելով, որ նա մահացել է, դիմել է փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ մինչ մահացածի վերաբերյալ տեղեկություններ էին տարածում, թե իբրև նա կա՛մ հանկարծամահ է եղել, կա՛մ վրաերթի է ենթարկվել, Էրեբունու քննիչները տաք հետքերով պարզել են, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ միտումնավոր սպանություն և ենթադրյալ սպանություն կատարողը Տավուշի մարզում վթարի է ենթարկվել այն «Mercedes»-ով, որով մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել։ «Իսկ մինչ այդ, ստահակը, ով Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս.-ն է, «Mercedes GLE»-ով գալիս է Նուբարաշենի խճուղի, որտեղ տեսնում է իր զոհին՝ Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին, իջնում է ավտոմեքենայից ու իր մոտ եղած ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոցներ է արձակում։ Սակայն Գ․ Հախվերդյանը կարողանում է խույս տալ կրակոցներից ու դիմում է փախուստի, իսկ Սարգիս Ս․-ն նստում է «Mercedes GLE»-ն, հետապնդում իր զոհին ու մահվան ելքով վրաերթի ենթարկում, որից հետո դիմում է փախուստի՝ նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատելով անցնել Վրաստան։ Հասնելով Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատված, դուրս է գալիս երթևեկելի գոտուց, բախվում բետոնե պատնեշին և հայտնվում Աղստև գետում, որտեղից նրան տեղափոխում են «Իջևան» բժշկական կենտրոն։ Արդեն «Իջևան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա փորձում է հիվանդանոցից ճողոպրել, սակայն պարեկները բռնում են նրան ու ժամեր անց տեղափոխում Երևան՝ ներկայացնելով ՀՀ Քննչական կոմիտե»,- հայտնում է ֆոտոլրագրողը։
|

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
