«Լրագրողներին ինֆորմացիա փոխանցող իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ճեպազրույյցում անդրադառնալով Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված դեպքին՝ նշեց, որ այն բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում։ «Այսինքն՝ իրավապահներն են բացահայտել այդ դեպքը, և իրավապահներն են քննություն անում։ Ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, որոնք իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում. դրա հետ կապված՝ քրեական գործեր կան հարուցված, և իհարկե, այդ անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք: Այսինքն՝ այդ գործերով մի մասին հեռացրել ենք, ի դեպ, արդեն»,- նշեց վարչապետը: «Նման դեպքերի պատասխանատուն նաև այն մարդիկ են, որոնք այդ քաղաքացիական հասարակության և Կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին և դեմոնիզացնում են՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության և կրթության աստիճանը բարձրացնել: Ես վախենամ՝ այդ դեպքերը շատ ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք»,- հավելեց վարչապետը՝ ընդգծելով՝ պետք է այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնենք, որպեսզի այսպիսի դեպքերից կարողանանք խուսափել։ |

«Պատմական հիշողությունը պահպանելն ազգային պարտավորություն է»․ Մհեր Մելքոնյան
5300:24
«Կարո՞ղ ես Ալիևին ասել՝ գլուխդ պատին ես տվել»․ Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
160Երեկ, 16:48
«Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան
154Երեկ, 16:18
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
148Երեկ, 15:42
«Փաշինյանը վախկոտ, իրենից ոչինչ չներկայացնող, ժամանակավոր տեղապահ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
358Երեկ, 15:24
«Քարոզարշավ է անում և ասում՝ շատ չուշացնեք»․ Կարինե Հարությունյան
196Երեկ, 15:12
