«Մյուս գումարման ԱԺ-ում ես ձեզ չեմ կարոտի՝ բացառությամբ Արծվիկ Մինասյանի»․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
![]() «Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ որ դուք իշխանությունը վերցրեցիք Ղարաբաղում, ձեր դրածոյին դրեցիք նախագահ, դրանից մի քանի օր հետո ինքը լուծարման փաստաթուղթ ստորագրեց, ու մարդիկ դուս եկան Ղարաբաղից»,- ԱԺ-ում դիմելով «Հայաստան» խմբակցության անդամներին՝ ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ «Երբ մենք խոսում էինք հնարավոր լուծումների մասին, որ մարդիկ մնան այնտեղ, դուք մեզ անվանում էիք դավաճան, թրքասեր, ադրբեջանասեր։ Հիմա եկել եք այստեղ, լացուկոծ եք դրել՝ թե վերադարձի իրավունք։ Այս ձեր ցավը տանեմ, էդ մարդիկ այնտեղ էին, վերադարձի կարիք չկար»,- շարունակել է Ռուբինյանը։ «Սիրելի՛ գործընկերներ, «Հայաստան» խմբակցության, ուզում եմ ասել, որ մյուս գումարման Ազգային ժողովում ես ձեզ չեմ կարոտի՝ բացառությամբ Արծվիկ Մինասյանի, որի հետ բանավիճելն ինձ միշտ հաճելի է եղել»,- ավարտելով ելույթը՝ նշել է Ռուբինյանը։ |

«էնքան երես չունենաս, որ վերընտրվելու միակ շանսը թողնես թշնամիներ ստեղծելու հույսի՞ն»․ Սուրեն Սահակյան
7401:06
«Ազատ են արձակել, բայց քրեական վարույթ է հարուցվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
11500:33
ՀՀ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կարևորել են օտարերկրյա որդեգրման ոլորտում իրավակարգավորումների կատարելագործումը
180Երեկ, 23:30
Վաղվանից կդադարեցվի Մյասնիկյան - Նորք-Մարաշ ճանապարհի երկկողմանի երթևեկությունը
154Երեկ, 21:12
«Օրենքով գողը» խմբավորման անդամներին հարկադրել է հունիսի 7-ին ՔՊ-ին չընտրել
186Երեկ, 18:54
«Ինչո՞ւ էր 2018-ին և 2021-ին նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին»․ Տիգրան Աբրահամյան
207Երեկ, 17:18
