Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 07 մայիսի, 2026 թ.

«Ուժայիններն ընդդիմադիրներին հետապնդելու համա՞ր են․ «զաձերժկան» ինչո՞ւմն է, երբ հարցը վերաբերում է քաղաքացիներին»․ Քրիստինե Վարդանյան

151
Այսօր, 12:48
«Ուժայիններն ընդդիմադիրներին հետապնդելու համա՞ր են․ «զաձերժկան» ինչո՞ւմն է, երբ հարցը վերաբերում է քաղաքացիներին»․ Քրիստինե Վարդանյան

«Ես ձեզ երեկ հարց էի տվել ահասարսուռ դեպքի առիթով։ Իսկ ձեր պատասխանը գիտե՞ք ինչ էր, որ ոչինչ չեք արել։ Քանի՞ վայրկյան կտևեր ձեր այս ամբիոնին հայտնվելը, եթե որևէ տեղ հանկարծ ընդդմադիրների առերևույթ քրեական օրենսգիրք խախտելու մասին տեղեկություն լիներ։ Եթե երեկ իմ մասին հրապարակում լիներ, դուք այսօր այստեղ չէիք հաշվետվության գա, դուք կգայիք ինձ անձեռնմխելիությունից զրկելու։ Բայց «զաձերժկան» ինչո՞ւմն է, երբ հարցը վերաբերում է քաղաքացիներին, թե՞ դուք ՀՀ գլխավոր դատախազը չեք»,- ԱԺ-ում դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Բռնություն չեք կարողանում բացահայտել ամիսներ շարունակ, հանցագործության, սպանության պատրաստություն, թմրամոլության բուգը չեք կարողանում բացահայտել։ Այս երկրում ուժայինները սրբազաններ հետապնդելու, գաղտնալսելու և ընդդիմադիրներին հետապնդելու համա՞ր են․․․ Դուք տեսե՞լ եք ոնց է բերման ենթարկվում համայնքապետին սպանության մեջ մեղադրվողը, անչափահասի նկատմամաբ բռնաբարության մեջ մեղադրվողը և տեսե՞լ եք՝ ոնց են ուզում բերման ենթարկել սդրբազանին։ Լավ, դուք լա՞վ եք, ok եք սրա հետ»։

«Ուժայինները սրբազաններին և ընդդիմադիրներին հետապնդելու համա՞ր են․ զաձերժկան ինչո՞ւմն է, երբ հարցը վերաբերում է քաղաքացիներին»․ Քրիստինե Վարդանյան