«Ոստիկանն այսօր զանգել է երեխաների հորեղբորը, քֆուր է արել, հետո ձերբակալել են․ օրենքը չի գործում»․ Վեդիի բնակիչ
![]() «Էսօր նորից երեխաների հորեղբորը ձերբակալել տարել են․ ոստիկանության աշխատողները զանգել են քֆուր են արել նրան, ջղայնացել է, միջադեպ է տեղի ունեցել, ձերբակալել, տարել են։ Օրենքն էս երկրում ոնց որ չգործի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Վեդիի՝ բողոքի ակցիային մասնակցող բնակիչներից մեկը։ «Եթե օրենքի մարդը իրեն թույլ է տալիս հայհոյել քաղաքացուն, նման դեպքերը շատ են լինելու․․․ Բոլորս էլ ճանաչում ենք էդ երեխեքին էլ, ընտանիքին էլ, բայց որ ոստիկանությունը ճիշտն ու սխալը չի հասկանում, դա արդեն ժողովրդի համար ցավ է»,- հավելեց քաղաքացին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Վեդիում բնակիչները դուրս են եկել փողոց՝ պահանջելով կալանավորել օրեր առաջ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած քաղաքացիներին, նաև իրենց դժգոհությունը հայտնելով իրավապահ մարմինների անգործությունից։ |

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
2708:24
«Ինչո՞ւ է մինչև այժմ իրավապահների աչքից «վրիպած» մնում երրորդ ներգրավված անձը». Սամվել Աշոտյան
15001:00
«Իշխանությունը՝ որպես նշաձող, սահմանել է՝ ունենալ նաև «միլիցեյսկի» արդարադատություն»․ Միհրան Պողոսյան
11100:54
«Մեդիադաշտում Նիկոլը հաղթել է, իսկ ի՞նչ են անում նրանք, ովքեր վստահ են՝ զրկելու են նրան իշխանությունից»․ Մհեր Մկրտչյան
13600:24
«Ստացվել էր նախընտրական ընդարձակ քարոզչական, քպ-ական տեսահոլովակ». Հայկ Դեմոյան
13100:12
«Ո՞նց կարող է ՀՀ-ի գլխին բազմաթիվ աղետներ բերած իշխանությունը խաղաղություն բերել»․ Կարինե Հարությունյան
9800:06
