«Թաղապետի տեղակալը, որ զվռնելու փոխարեն մտներ 40-ամյակի այգին, թուք ու մուր աներ շինարարին, աչքիս լույսը կլիներ»․ Մեսրոպ Մանուկյան
![]() «Ես պարոն Փամբուխչյանին առաջարկել էի գնանք քայլենք Երևանով, բայց այդ քայլելու ժամանակ իմ վրա եկել էին «ՔՊ-ական իսկանդերները»՝ Դուբայի Ջեմուլը, ապարանցի Անժոն, Լիլիան, Ժաննան, հետո եկան Լազոն, Գազոն ու Կռլեն։ Լազոն՝ թաղապետի տեղակալը, ով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկայանում էր որպես շարքային քաղաքացի և խնդրում էր ձեր էդ դոշի քարտեզներից»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ իր խոսքում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ «Ես պարոն Փամբուխչյանին իրավունք ունեմ ասեմ՝ եկե՛ք պտտվենք, վիդեոները դնեմ, թե որտեղ ինչ եք խոսք տվել ու ժողովրդին խաբել, չեք արել, բայց թաղապետարանի աշխատողները ի՞նչ գործ ունեին աշխատանքային ժամին այնտեղ։ Էդ քաղաքի բնակիչները գալու էին շատ կուլտուրական, ասեին, օրինակ՝ մեր բակում խոսք էիք տվել այգի սարքել՝ չեք սարքել։ էդ ձեր թաղապետի տեղակալը, որ զվռնելու փոխարեն մտներ 40-ամյակի այգին, տեսներ խայտառակ ձևի են սարքում՝ թուք ու մուր աներ շինարարին, աչքիս լույսը կլիներ։ 95 մանկապարտեզը հանձնել եք շահագործման, պարոն Ավինյան, եկեք մտնենք պադվալ, տեսեք, որ այն կեղտաջրերից չեք մաքրել։ Եկեք գնանք, ուրիշ մարդ չկա՝ մենակ ես, բայց կարաք ձեր արտիլերիային բերեք»,- հավելեց Մանուկյանը։
|

«էնքան երես չունենաս, որ վերընտրվելու միակ շանսը թողնես թշնամիներ ստեղծելու հույսի՞ն»․ Սուրեն Սահակյան
7401:06
«Ազատ են արձակել, բայց քրեական վարույթ է հարուցվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
11500:33
ՀՀ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կարևորել են օտարերկրյա որդեգրման ոլորտում իրավակարգավորումների կատարելագործումը
180Երեկ, 23:30
Վաղվանից կդադարեցվի Մյասնիկյան - Նորք-Մարաշ ճանապարհի երկկողմանի երթևեկությունը
154Երեկ, 21:12
«Օրենքով գողը» խմբավորման անդամներին հարկադրել է հունիսի 7-ին ՔՊ-ին չընտրել
186Երեկ, 18:54
«Ինչո՞ւ էր 2018-ին և 2021-ին նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին»․ Տիգրան Աբրահամյան
207Երեկ, 17:18
