«Որդիների կանչ» ՀԿ-ն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին
![]() «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան» դաշինքին: ««Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, առաջնորդվելով վրեժի և արդարության սկզբունքով, 2020թ․-ի Արցախյան պատերազմից ի վեր, լինելով ընդդիմադիր դաշտում, պայքարել է գործող թրքամետ, դավաճան խմբակի դեմ, հանուն արդարության վերականգնման, հանուն հայրենիքի մնացած մասի պաշտպանության։Մասնակից լինելով բոլոր հակաիշխանական շարժումներին՝ եղել է մի շարք պայքարների առաջամարտիկը։ Եվ այսօր մեր պետությունը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ շարունակվելու որպես հայկական պետություն կամ անփառունակ լուծվելու թուրք–ադրբեջանական պետությունների միջև։ Այս բարդ ժամանակներում բոլորս պետք է լինենք համախմբված և հետևողական մեր սկզբունքներին, հավատարիմ մեր ազգային արժեքներին և անդավաճան՝ նահատակված զինվորների թափված արյանը։ Ելնելով վերը նշվածից՝ «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»,- ասված է հայտարարության մեջ։ Աղբյուրը` «Որդիների կանչ» |

«Դուխներդ տեղը պահեք. Աստված մեզնից երես չի թեքելու». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
314:18
«Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներից և գրասենյակի աշխատակիցներից»․ Լուսինե Մարտիրոսյան
3814:06
«Իքիբիր ասեցիր, ընդդիմությանը հիշեցի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6213:42
«Իրեն հատուկ ճարպկությամբ թեման «ջրեց»»․ Վահե Սարգսյան
6613:36
«Երբ մեղադրում են Արցախի հանձնման հարցում անմիջական մասնակցության մեջ, ափերից դուրս է գալիս»․ Արմեն Հովասափյան
6513:30
«Էներգետիկան և մթնոլորտը պետք է եռար, բայց հանգիստ «լռված» ենք»․ Մհեր Մկրտչյան
6812:48
