Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 06 մայիսի, 2026 թ.

«Իրականում Իրանը հաղթեց այս պատերազմում». Գլեն Դիզեն

89
Այսօր, 19:58
«Իրականում Իրանը հաղթեց այս պատերազմում». Գլեն Դիզեն

Իրանը հաղթանակած դուրս կգա Մերձավոր Արևելքի հակամարտությունից, X սոցիալական ցանցում ասել է Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։
«Մարկո Ռուբիոն պնդում է, որ «Էպիկական կատաղություն» օպերացիան ավարտվել է, քանի որ նպատակներն իրականացվել են։ Իրականում Իրանը հաղթեց այս պատերազմում։ Չեղավ ռեժիմի փոփոխություն, չկար միջուկային գործարք, չկար բալիստիկ հրթիռների և անօդաչու սարքերի սահմանափակումներ, Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների միջև կապերի խզում չկար, իսկ Հորմուզի նեղուցն այժմ Իրանի վերահսկողության տակ է»,- գրել է նա։
Պրոֆեսորը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում ոչնչացվել են ամերիկյան բազաները, թուլացել է ԱՄՆ-ի դաշինքի համակարգը։
«Այս էպիկական ձախողումը պարզապես հերթական անհաջող ռեժիմի փոփոխությունը չէր, այն լրջորեն կթուլացնի ԱՄՆ-ի դիրքերը Մերձավոր Արևելքում: Այն ամենը, ինչ ձեռք բերվեց բազմաթիվ իրանցիների սպանությամբ և Էփշտեյնի գործի նյութերը ԶԼՄ-ներից թաքցնելով»,- եզրափակել է Դիզենը:
Անցած շաբաթ ամերիկացիները միակողմանիորեն երկարաձգեցին զինադադարը մինչև կարգավորման շուրջ երկխոսության ավարտը։ Ի սկզբանե հրադադարը պետք է տևեր երկու շաբաթ, այս մասին ապրիլի 8-ին հայտարարեցին հակամարտության երկու կողմերը։
Սրանից հետո տեղի ունեցած բանակցություններն արդյունքի չբերեցին։ Վաշինգթոնը հայտարարեց իրանական նավահանգիստների շրջափակման մասին՝ խոստանալով վերացնել այն միայն համաձայնության գալուց հետո։ Իրանը պատասխանել է՝ արգելափակելով Հորմուզի նեղուցը և հրաժարվելով նոր շփումներից։