«Մանկապղծության դեպքով դեռևս չկա ձերբակալված կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ»․ Վարդուհի Էլբակյան
![]() «Փետրվարի 12-ից սկսված՝ հարուցվել է քրեական վարույթ՝ մասնավորապես 15 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների մասով, մինչև այսօր չունենք ձերբակալված անձ, չունենք անգամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ, ներգրավված 3 հոգին էլ վկայի կարգավիճակում են»,- Վեդիում տեղի ունեցած անչափահաս քույրերի բռնաբարության դեպքի վերաբերյալ ասուլիսում հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ «Եթե պատկան մարմինները տեղում լինեին, ապա չէին լինի հաջորդ դեպքերը, որոնք կրնվել են 17 տարեկան անչափահասի նկատմամբ։ Պատկերացրեք՝ ինչպիսի անգործություն է կամ հովանավորչություն, որի հետևանքով կատարվել են հաջորդող հանցագործությունները՝ աղջիկների հորեղբայրը, տեսնելով, որ պաշտպանություն չի գտնում պետական մարմինների կողմից, ինքն է որոշել դատաստան տեսնել մանկապիղծների նկատմամբ։ Նա միջին ծանրության մարմնական վնասվածք է հասցրել տղամարդկանցից մեկին՝ Դավիթ Այնազյանին»,- նշեց փաստաբանը։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
