Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 06 մայիսի, 2026 թ.

«Եթե քո քթի տակ նման դեպքեր են լինում և դու էշի ականջում քնած ես, «բուշլատի թև» կարգավիճակում ես»․ Արեգ Սավգուլյան

80
Այսօր, 13:18
«Եթե քո քթի տակ նման դեպքեր են լինում և դու էշի ականջում քնած ես, «բուշլատի թև» կարգավիճակում ես»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մանկապղծության և անպատասխանատվության հետքերով։
Ամեն ինչ ներվում է ՔՊ-ական համամասնական ցուցակում 42-րդ հորիզոնականը զբաղեցնող Գարիկ Մնացականի Սարգսյանին, որովհետև Նիկոլի սանիկն է։ Այս սուբյեկտը ներկայումս Վեդու խոշորացված համայնքի ղեկավարն է և «ապագա» պատգամավոր։
Գարիկ, էն որ մինչև հիմա հեկտարն ու քկմ-ը չես տարբերակում, ոչինչ, կսովորես, եթե հավատացած ես, որ կոկորդիլոսը թռչուն է, դա էլ մի օր կանցնի, էն որ աջ ու ձախ լիաթոք տենդերներ ես բաշխում մերձավորներիդ, ասում են մեծ սիրտ ունես, հակակոռուպցիոնի ականջը խուլ, դե որ չտաս, հետևիցդ նույն բարեկամները փիս-փիս բաներ կասեն։ Խաղամոլ ընկերոջդ պաշտոնի ես դասավորել և Վեդու ԲԿ-ի բյուջեն 140 միլիոն դրամ կազինոյում գմփցրել է և քո ճնշման տակ դա խոստովանել է, էդ էլ քեզ փեշքյաշ։ Քեզ չեմ ներում քո անմեղսունակ պահվածքը, երբ գրոհեցիր Առաքելական Եկեղեցու վրա, այ այստեղ դու հատեցիր մի կետ, որից իրոք չկա վերադարձ։
Բայց այսօր ուզում եմ խոսել քո ղեկավարած համայնքում մանկապղծության զոհ դարձած երեխաների մասին։ Գարիկ, բանակում ծառայած տղա ես, եզակիներից ՔՊ-ում, քեզ ծանոթ է ուրեմն «բուշլատի թև» արտահայտությունը, հիմա դու էդ կարգավիճակում ես, եթե քո քթի տակ օրը ցերեկով նման դեպքեր են լինում և դու էշի ականջում քնած ես, շատ վատ է։ Չե՞ս ուզում խոսել, թե «իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը», քպ-ական փիյարշիկներն են խորհուրդ տվել։ Լուծիր էդ գյադեքի հարցը, թե չէ բումերանգի բազմիմաստ ծայրերը պտտվելու են քո գլխավերևում, թե արդեն գեղում սրբապիղծների եվրոպիլոտ եք անում՝ վրեքս խաբար չկա»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան