«Նախագծով արգելում ենք խաղալ այն քաղաքացիներին, ովքեր թոշակառու են, նպաստառու». Հայկ Սարգսյան
![]() Ազգային ժողովը քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սրագսյանի խոսքով՝ ինտերնետ կազինոները դարձել են չարիք ու աղետ ժողովրդի համար: Հեղինակն առաջարկում է օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որ բոլոր օնլայն կազինոներն իրենց կայքերում և հավելվածներում՝ տեսանելի վայրում, ունենան ինքնաարգելափակման կոճակ, որը սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունն օնլայն կազինոներին՝ 5 տարի ժամկետով՝ առանց վաղաժամ վերաբացման հնարավորության: Ընդ որում՝ 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի արգելափակումը հանելու վերաբերյալ: Հեղինակը նաև առաջարկում է օրենքով արգելել խաղերին մասնակցությունն այն անձանց համար, որոնք որևէ տեսակի նպաստ ստացող են: Նշվել է, որ նպաստառուի մասնակցությունը խաղերին հակասում է սոցիալական աջակցության տրամաբանությանը և խորացնում նրա սոցիալական խոցելիությունը: Խաղերին մասնակցությունը կարգելվի նաև այն անձանց, որոնց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է: Հիմնական զեկուցողի խոսքով եթե անձի միակ եկամտի աղբյուրը կենսաթոշակն է, ապա այդ միջոցը պետք է ծառայի կենսական կարիքների բավարարմանը՝ սնունդ, դեղորայք, կոմունալ վճարներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: |

«Դիմակավորված անձանց տեսանյութը ստեղծվել և ծառայում է բացառապես Նիկոլ Փաշինյանի համար». Նաիրի Հոխիկյան
3913:54
Փաշինյանի հետ վիճած կինը 2020թ․ բռնի անհետացած համարվող Հրանտ Պապիկյանի քույրն է
6613:36
«Քաշքշում է կնոջը, գոռում. էսի երկրի ղեկավար ա կոչվո՞ւմ». Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
4613:30
«Սպառնալիք պարունակող խոսքը չի կարող նորմալ համարվել». Տաթևիկ Հայրապետյան
6013:18
«Նման զզվելի, ցածրորակ նախընտրական երբևէ չի եղել»․ Գայանե Ասլամազյան
5413:12
«Ընտրություններից առաջ անհրաժեշտություն է Կանդազի ազատ արձակվելը»․ Նաիրի Հոխիկյան
6812:36
