Անտարկտիդայում հրաբուխն ամեն օր մթնոլորտ է արտանետում ոսկու մանր բյուրեղներ
![]() Անտարկտիդայի ամենաբարձր գործող հրաբուխը՝ Էրեբուսը, գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ միայն իր աշխուժության, այլև բացառիկ երևույթի շնորհիվ. այն ամեն օր երկինք է արտանետում թանկարժեք ոսկե փոշի։ Մոտ 3794 մետր բարձրություն ունեցող այս հրաբուխը, որն իր անունն ստացել է հունական դիցաբանության խավարի աստծո պատվին, համարվում է երկրագնդի ամենահարավային գործող հրաբուխը։ Դեռևս 1841 թվականին հետազոտող Ջեյմս Կլարկ Ռոսի կողմից հայտնաբերված այս լեռան խառնարանում առկա է մշտական լավային լիճ, որը վառ կարմիր գույնը պահպանում է նույնիսկ ամենախիստ ձմեռների ընթացքում, ինչը հազվագյուտ երևույթ է ամբողջ աշխարհում։ Էրեբուս հրաբուխն իրենից ներկայացնում է հսկայական գիտական արժեք, սակայն դրա անմիջական հետազոտությունը մնում է բարդ խնդիր՝ բնակլիմայական խիստ պայմանների պատճառով։ Հետազոտությունների մեծ մասն իրականացվում է հեռավորությունից՝ մասնագիտացված գիտական խմբերի կողմից, որոնք փորձում են բացահայտել սառույցի և կրակի այս արտասովոր համադրության բոլոր գաղտնիքները։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
41008.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
40208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
20806.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
42702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
42801.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21721.10.2026, 22:30
