Կոտայքի մարզում իրար է բախվել 5 մեքենա
![]() Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում բախվել են «Tesla» մակնիշի, «Jeep Wrangler» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և 2 «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Բախման հետևանքով «Ford Transit»-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ «Jeep Wrangler»-ն էլ հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ |

«էնքան երես չունենաս, որ վերընտրվելու միակ շանսը թողնես թշնամիներ ստեղծելու հույսի՞ն»․ Սուրեն Սահակյան
7401:06
«Ազատ են արձակել, բայց քրեական վարույթ է հարուցվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
11500:33
ՀՀ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կարևորել են օտարերկրյա որդեգրման ոլորտում իրավակարգավորումների կատարելագործումը
180Երեկ, 23:30
Վաղվանից կդադարեցվի Մյասնիկյան - Նորք-Մարաշ ճանապարհի երկկողմանի երթևեկությունը
154Երեկ, 21:12
«Օրենքով գողը» խմբավորման անդամներին հարկադրել է հունիսի 7-ին ՔՊ-ին չընտրել
186Երեկ, 18:54
«Ինչո՞ւ էր 2018-ին և 2021-ին նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին»․ Տիգրան Աբրահամյան
207Երեկ, 17:18
