Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 05 մայիսի, 2026 թ.

«Երևանն այս որակի ծառեր երբևէ չի ունեցել»․ Տիգրան Ավինյան

62
Այսօր, 12:00
«Երևանն այս որակի ծառեր երբևէ չի ունեցել»․ Տիգրան Ավինյան

«Երևան քաղաքն այս որակի ծառեր երբևէ չի ունեցել․ սա պետք է արձանագրենք, թե չէ մեր ընդդիմադիրներին որ լսում եմ՝ տպավորություն է, որ մանկական հուշեր ունեն, բայց դրանք ոնց որ Երևանի մասին չլինեն։ Այնպիսի տպավորություն է, որ Սան Ֆրանցիսկոյում են իրենք ապրել, կամ մեկ այլ շատ կանաչ քաղաքում»,- այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երևանում կատարվող ծառերի փոխարինման աշխատանքներին։ «Հետո պարզվում է, որ չէ, այդ հուշերը ֆեյք են, ուղղակի քաղաքական իրենց նարատիվը սպասարկելու համար են։ Բայց ինչ-որ մարդիկ դրանք լսում են, ինչ-որ բլոգերներ նաև այդ պրոցեսին աջակցում են, ոմանք՝ նույնիսկ ազնվորեն, որովհետև կամ չեն հասկանում ինչ է կատարվում, կամ մենք լավ չենք ասում՝ ինչ ենք անում, հետևապես խնդրում եմ շատ նուրբ ու զգույշ վերաբերվել այս հարցին»,- նշել է քաղաքապետը: