Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մեկնարկելիք Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է ՀՀ դատախազության գործունեության և Քննչական կոմիտեի տարեկան հաղորդումը։ Քննարկման է դրվելու ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդումը․ ընդհանուր հանցավորությունը նվազել է, սակայն մի շարք ծանր և հանրային մտահոգություն առաջացնող հանցատեսակներ զգալի աճ են արձանագրել։ Ըստ հաղորդման՝ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է 40 հազար 722 հանցագործություն, ինչը նախորդ տարվա համեմատ 3,2 տոկոսով պակաս է։ Նվազում է արձանագրվել նաև խուլիգանության դեպքերում․ եթե նախորդ տարի գրանցվել էր 877 դեպք, ապա այս տարի այդ թիվը կազմել է 777։ Սակայն ընդհանուր նվազման ֆոնին հատկապես մտահոգիչ է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կտրուկ աճը։ Դեպքերի թիվը հասել է 4595-ի՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 685-ով կամ 19,7 տոկոսով։ Առավել ընդգծված է իրավիճակը Երևանում, որտեղ արձանագրվել է 2467 դեպք՝ 38,1 տոկոս աճով։ Աճել են նաև թմրամիջոցների իրացման նպատակով կատարվող հանցագործությունները։ Այդպիսի դեպքերի թիվը հասել է 2426-ի, որոնցից 1536-ը գրանցվել է մայրաքաղաքում։ Միայն Երևանում այս ցուցանիշն աճել է 30,5 տոկոսով։ Դատախազության հաղորդմամբ՝ աճել են նաև առգրավված թմրամիջոցների ծավալները։ Բնական ծագման նյութերի առգրավումները ավելացել են շուրջ 43 տոկոսով, իսկ սինթետիկ թմրամիջոցների ծավալներն աճել են ավելի քան հնգապատիկ։ Այս տվյալները վկայում են ոչ միայն շրջանառության ընդլայնման, այլև շուկայի կառուցվածքային փոփոխությունների մասին։ Մտահոգիչ աճ է արձանագրվել նաև անձի կյանքի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում։ Սպանության փորձերի թիվը հասել է 78-ի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 21,9 տոկոսով։ Ավելի կտրուկ աճ կա սպանության նախապատրաստության դեպքերում․ եթե նախորդ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել էր ընդամենը 2 դեպք, ապա այժմ այդ թիվը դարձել է 12»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ճշմարտությունը եվրոպացի պատվիրակներին հնչեցվեց քաղաքի տարբեր հատվածներում». Տիգրան Աբրահամյան (լուսանկար)
4920:18
Փոքր ոսկե և արծաթե մեդալներ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունում
5120:12
«300 հոգին մի քանի հազար մարդու շուխուռ են հանում». Դանիել Իոաննիսյան (լուսանկար)
7619:54
«Մենք պերիֆերիա չենք, որի «սպիտակ տերերը» այցի են եկել, մենք էլ պետք է գոհացնենք». Քրիստինե Վարդանյան
8219:42
«Մանկապղծության դեպքը ոստիկաններին հայտնի է դարձել ապրիլ 22-23-ին». Սյուզի Բադոյան
9819:18
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը. քննարկվել է TRIPP–ը (տեսանյութ)
8619:00
