«ԵԽ-ն թիրախավորում է Ադրբեջանին. պատճառն այն է, որ վերջ ենք դրել սեպարատիզմին ու պատերազմական հանցագործներին բերել արդարության». Ալիև
![]() «Ուզում եմ երախտիքս հայտնել Եվրոհանձնաժողովին՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի նկատմամբ դիրքորոշման համար»,- Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի իր ելույթում (տեսակապով) ասել է Իլհամ Ալիևը: «Ցավոք, ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցաբերել նույն մոտեցումը. նրանցից մեկը Եվրոպական խորհրդարանն է ու Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Մեր պատվիրակությունը երբեք որևէ սահմանափակումների տակ չի եղել մինչև 2024-ի հունվար... Եվրոպական խորհրդարանի մասին կասեմ հետևյալը. այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում: 2021-ի մայիսից մինչև 2026-ի ապրիլ Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին: Վերջինը 4 օր առաջ էր... Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանին ու տարածում սուտ, զրպարտանք, պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, վերջ դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության»,- հավելել է Ադրբեջանի նախագահը: Ելույթից հետո հնչել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի արձագանքը. «Բանաձևերը գուցե անհարմարություններ են ստեղծում շատերին, բայց մենք չենք փոխի մեր աշխատակարգն ու դիրքորոշումները»: |

«ՔՊ-ականները նույնիսկ կյանքի և շախմատի օրենքներն են փոխել»․ Կարեն Հեքիմյան
8203:06
«Սրանք լոկ բառեր չեն, այլ տարածքային նկրտումներ ՀՀ-ի նկատմամբ»․ Թաթուլ Հակոբյան
11602:06
«Հանրությունը ստանում է ամենավտանգավոր ուղերձը, այն է՝ արտոնյալների համար բռնությունը լեգիտիմ է»․ Զառա Հովհաննիսյան
10501:06
«Փաշինյանին զգուշացնում են՝ վեշերդ մանրից հավաքի՛ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10000:48
«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան
11400:42
Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը
13000:31
