«Իսրայելցի օդաչուները կարող են հասնել Իրանի երկնքի ցանկացած կետ». Նեթանյահու
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը ձեռք կբերի F-35 և F-15IA կործանիչների երկու նոր էսկադրիլիա՝ հայտարարելով երկրի ռազմական կարողությունները հզորացնելու, այդ թվում՝ նոր մարտական ինքնաթիռների ձեռքբերման և ներքին զենքի արտադրության ընդլայնման ծրագրերի մասին։ «Այս ինքնաթիռները (F-35 և F-15IA) ամրապնդում են Իսրայելի ճնշող օդային գերազանցությունը»,- նշել է Նեթանյահուն։ Իսրայելի վարչապետը վստահություն է հայտնել, որ իսրայելցի օդաչուները «կարող են հասնել Իրանի երկնքի ցանկացած կետի և պատրաստ են դա անել անհրաժեշտության դեպքում»։ Նեթանյահուն նաև հայտարարել է, որ հրամայել է ներդրումներ կատարել ներքին զինամթերքի արտադրության օբյեկտների ստեղծման գործում. «Հաջորդ տասնամյակի ընթացքում մենք պաշտպանության բյուջեին կավելացնենք 350 միլիարդ շեկել՝ այդ զենքերը ներքին արտադրության մեջ արտադրելու և արտաքին մատակարարումներից կախված չլինելու համար»։ Ավելին, վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է մշակել ներքին արտադրության նոր ինքնաթիռներ։ «Սա կփոխի ամբողջ պատկերը», - պնդել է Նեթանյահուն։ Իսրայելի վարչապետը նաև հիշեցրել է, որ «մի քանի շաբաթ առաջ հրամայել է ստեղծել հատուկ նախագիծ՝ անօդաչու թռչող սարքերի կողմից ներկայացվող սպառնալիքը չեզոքացնելու համար», նշելով, որ «այսօր սպասում է այս ոլորտում առաջընթացի զեկույցին»։ Եզրափակելով՝ Նեթանյահուն ընդգծեց, որ Իսրայելը կշարունակի ապահովել իր ռազմական գերազանցությունը «բոլոր ճակատներում»։ |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18
