Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 03 մայիսի, 2026 թ.

«Հ1 չեմ միացնում նիկոլական «անհիշելի» ժամանակներից»․ Լիզա Ճաղարյան

80
Այսօր, 16:48
«Հ1 չեմ միացնում նիկոլական «անհիշելի» ժամանակներից»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես Հ1 չեմ միացնում նիկոլական «անհիշելի» ժամանակներից, միայն «Ազատություն» եմ լսում, լիովին բավարարում է։
Չհաշված, իհարկե, սոցցանցով նախասիրած մեկնաբաններին ու զանազան հարցազրույցներ, որ «ճամփես կտրում են»։
Կարդում եմ Տիգրան Դավուդյանի գրառումները Հ1–ի «անաչառ» լրատվության մասին։ Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ մարդը ճիշտ է ներկայացնում։ Չէ, չեն կարող հերքել, հատ–հատ փաստերով է գրում։ Հո վրա չեն տալիս։ Չէ, ոչինչ չեն հերքում, ասում են՝ ինչ–որ «միսիա» ունի։
«Միսիայով» է հետեւում Հ1–ի ստորաքարշ լրատվությանը, թե առանց «միսիայի», դրանից Հ1–ը դադարո՞ւմ է պատուհասի անձնական օգտագործման հեռուստատեսություն լինելուց, հընգեր «անաչառներ»։
«Ժողովրդավարության» դրոշակակիրներ եք, չէ՞, թե՞ դուք էլ ձեր «միսիայի» գորՁին եք»։

Աղբյուրը`   Լիզա Ճաղարյան