«Միասնական ընդդիմության մասին խոսելն այլևս որևէ նշանակություն չունի»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կարծում եմ, պետք է, թերևս, դադարեցնել հաճախակի, ինտենսիվ քննարկումները ընդդիմության, այսպես ասած, միասնական ճակատի կամ դաշինքի մասին: Այդ խոսակցությունները բացարձակապես ապարդյունավետ են և կարող են բխել միայն այն ուժի շահերից, որը շահագրգռված է ընտրական պրոցեսին մարդկանց քիչ մասնակցությամբ: Րբ անընդհատ խոսվում է հետեւյալ տրամաբանությամբ՝ «ինչ ափսոս, որ չստացվեց մեկ ճակատ կամ միասնական դաշինք», դա ուղղակի, թե անուղղակի՝ մարդկանց մոտ առաջացնում է այսպես ասած «գլոբալ չստացվելու» մտայնություն: Ասել է թե՝ ինչու՞ գնալ ընտրատեղամաս, եթե չի հաջողվել միասնական ընդդիմություն կազմել եւ հետեւաբար չի ստացվել «հաղթող» ֆորմատը: Մինչդեռ, «միասնականի» հաղթող ֆորմատ լինելու մասին տեսակետը ընդամենը տեսակետ է, որը ոչնչով, բացարձակապես ոչնչով ավելի հիմնավոր չէ, քան հակառակ կամ որեւէ այլ տեսակետ: Ըստ այդմ, երբ այդ տեսակետը արտահայտվում էր մինչեւ ֆորմալ պրոցեսի մեկնարկը, այն բնականաբար ունենալով գոյության իրավունք նաեւ աշխատանք էր իրականություն դարձնելու ուղղությամբ: Բայց, երբ պրոցեսը մտել է ֆորմալ փուլ, եզրափակիչ փուլ, որտեղ հստակ է, որ ընդդիմադիր դաշտում մասնակցությունը լինելու է այսպես ասած բլոկային տրամաբանությամբ, «միասնական ընդդիմության» մասին խոսակցության շարունակությունը հարվածում է մասնակցայնության բարձր ցուցանիշի հնարավորությանը կամ առնվազն առաջացնում է հարվածի ռիսկ: Ես հիմա հանգամանալից չեմ արտահայտի իմ կարծիքը, որի մասին գրել եւ խոսել եմ պարբերաբար: Այն է, ըստ իս բլոկային տրամաբանությամբ մասնակցությունը պարունակում է արդյունավետության առավել մեծ եւ ճկուն հնարավորություն: Չեմ պնդի ոչինչ, ես պարզապես կարծում եմ այդպես: Կարծիքիս հիմքն այն է, որ հասարակության տրամադրությունները՝ ընդդիմադիր դաշտի առնչությամբ, ամենեւին միատարր չեն: Բայց, թողնենք այն, թե որ տեսակետն է առավել իրատեսականը: Տվյալ պահին կա վիճակ, որում «միասնական ընդդիմության» մասին խոսելն այլեւս ըստ էության չունի որեւէ էական նշանակություն, փոխարենը վերածվում է ապարդյունավետության ռիսկի: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
6209:38
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
4609:36
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
4809:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3709:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
6109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
17202:06
